«Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին»․ Առողջապահության նախարարության պատասխանը օգտատիրոջը

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեսթերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք`
Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում` համաձայն սքրինշոթի` նշված է այլ հեռախոսահամար:
Գուցե ինչ որ մեկը կատակել է: Ինչպես նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։
Հարգելի Վահան, տեղեկացնենք նաեև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում sms հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից, նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։
Առնչվող հրապարակումը