19 / Ապրիլ / 2020 : 17-24

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարությունը զորակոչիկների վերաբերյալ

Ռուսաստանում ՀՀ Դեսպանությունը հայտարարություն է տարածել ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների վերաբերյալ:

«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է 3815անգամ
Վերջին լուրեր