ԱՆ նախարարի մայրը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիների վրա «սաղացնում են» «Աստրազենեկան»․ Իրավունք
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ եւ «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութով:
Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի եւ համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ ի տարբերություն առողջապահության նապարարի մայրիկի, ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանական ծագմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգների մասին՝ եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաեւ եղել են դեպքեր, որ տրոմբ է առաջացրել եւ այլ խնդիրներ: Օրինակ, Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը:
Ի դեպ, Գերմանիայի կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼՆ ընդհանրապես արգելել է իր երկրում այդ պատվաստանյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար։
Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրենի առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի եւ անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հայաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում