Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2021 : 12-59

 Լավրովն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ապրիլի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եռակողմ հանդիպում նախատեսված չէ:

Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել: Հանդիպումները կկայանան Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Դիտվել է 4276անգամ
Վերջին լուրեր