Կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը Մարալիկում․ հիվանդը մահացել է գիշերը

Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս գիշեր մարզում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել, որը պաշտոնապես դեռ չի հայտարարվել:
Ըստ մարզպետի՝ մահացածը Մարալիկ քաղաքի 90-ամյա բնակիչ է, որի մոտ միայն գիշերն է հաստատվել կորոնավիրուսով վարակված լինելը:
Տարեց քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,ինչից հետո տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ թեստավորում է արվել և հաստատվել կորոնավիրուսի առկայությունը: Թեստավորումից մի քանի ժամ անց վարակակիրը մահացել է:
Մահացածի տան անդամները մեկուսացված են: