19 / Ապրիլ / 2020 : 17-39

Կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը Մարալիկում․ հիվանդը մահացել է գիշերը

Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս գիշեր մարզում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել, որը պաշտոնապես դեռ չի հայտարարվել:

Ըստ մարզպետի՝ մահացածը Մարալիկ քաղաքի  90-ամյա բնակիչ է, որի մոտ միայն գիշերն է հաստատվել կորոնավիրուսով վարակված լինելը:

Տարեց քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,ինչից հետո տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ թեստավորում է արվել և հաստատվել կորոնավիրուսի առկայությունը: Թեստավորումից մի քանի ժամ անց վարակակիրը մահացել է:

Մահացածի տան անդամները մեկուսացված են:

Հրապարակ

Դիտվել է 3532անգամ
Վերջին լուրեր