«Պատկերացնում եմ` ինչ էր նա զգում` ապրելով մինչ այն օրը, երբ Շուշին առանց մարտի կհանձնեն թշնամուն». Լապշինը տեսանյութ է հրապարակել Կոմանդոսի հետ վերջին հանդիպումից

Իսրայելցի բլոգեր Ալեքսեյ Լապշինն անդրադարձել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան մասին լուրին` իր ափսոսանքն արտահայտելով գեներալի մահվան առնչությամբ:
«Տխուր օր է: Այսօր վախճանվել է լեգենդար հայ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը ճակատագրի հեգնանքով ղեկավարել էր Շուշի քաղաքի գրոհը Լեռնային Ղարաբաղում: Պատկերացնում եմ` ինչ էր նա զգում` ապրելով մինչ այն օրը, երբ այդ քաղաքն առանց մարտի կհանձնեն թշնամուն:
Ինձ բախտ է վիճակվել ճանաչել Արկադի Տեր-Թադևոսյանին, տեսնվել էինք բառացիորեն անցյալ շաբաթ` անցած Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: Մենք նրա հետ նստած էինք սեղանի շուրջ, տեսանյութում 2:05 րոպեն (2 րոպե 5 վայրկյան): Այնուհետև միասին այցելել ենք մեկ այլ սպայի, այնտեղ շփվել ենք: Արկադին բավականին հոգնած տեսք ուներ: Սակայն չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը»,- գրել է Լապշինը:
Տեսանյութ։