31 / Մարտ / 2021 : 18-20

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն:

Դիտվել է 10578անգամ
Վերջին լուրեր