Պարտության մատնելով թշնամուն՝ դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ․ Սեյրան Օհանյան

Խոր վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր մարտական լավագույն ընկեր, հաղթանակած հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա Հայրենիքի իրական նվիրյալ էր և իր ընտրությունը կատարել է Արցախյան ազատամարտի առաջին օրերին, երբ արյան կանչով, սրտի թելադրանքով վերադարձավ Հայրենիք և անցնելով պատերազմի ամենաթեժ ճակատներով, հերոսաբար դիմակայելով, պարտության մատնելով թշնամուն՝ դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ:
Նա դարձավ համազգային լեգենդ՝ ԿՈՄԱՆԴՈՍ:
Եվ մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ, միշտ անկեղծ խոսելով ժողովրդի հետ:
Վստահ եմ, այսօր մեզանից յուրաքանչյուրի սրտում շարունակում է հնչել նրա հարազատ ձայնը, յուրաքանչյուրիս սրտում անմոռանալի, թանկ հիշողություններ են և այն համոզմունքը, որ ԿՈՄԱՆԴՈՍ լեգենդը ապրելու է հավերժ:
...
-Եղբա'յր, իմ լավագույն, ազնիվ, հավատարի'մ ընկեր,
ննջի'ր խաղաղությամբ...
Եվ թող հզոր, լուսեղեն հոգիդ, իր աներևույթ ներկայությամբ, համբերություն, սփոսանք բերի քո հիանալի ընտանիքին, բոլոր հարազատներին:
Սեյրան Օհանյան
