Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2021 : 09-34

Սյունիքի ռազմավարական նշանակությունը մեծանում է

«Տեսակոնֆերանսի ձեւաչափով նախօրեին տեղի էր ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (CCTS, Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Այս հանդիպումը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որքանով խոսք է եղել անմիջականորեն Հայաստանին առնչվող եւ մեր շահերին վերաբերող թեմաների մասին։

Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում՝ Ռամադանի տոներից հետո Ալիեւի հետ այցելելու է Շուշի, ինչը նրանց համար «կդառնա եւս մեկ տոն»։ Ալիեւի եւ Էրդողանի համար Շուշին դարձել էր գերնպատակ։ Ռազմավարական կարեւորություն ունենալուց բացի Շուշին նաեւ խորհրդանշական նշանակություն ունի։ Պատահական չէ, որ Շուշին հռչակվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, եւ բազմաթիվ նախագծեր են մշակվում, որոնք ցանկանում են կյանքի կոչել հենց Արցախ աշխարհի զարդը համարվող քաղաքում։

Մյուս չափազանց կարեւոր հայտարարությունն արվել է Ադրբեջանի նախագահի կողմից եւ վերաբերում է Սյունիքին, որտեղով պատրաստվում են միավորել թյուրքական աշխարհի երկրները, իսկ առաջին հերթին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Որպես հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ արեւմուտքն ու արեւելքը միմյանց կապող կարեւորագույն հանգույց՝ Սյունիքը որոշիչ դերակատարություն է ունենալու պետությունների համար տարածաշրջանային զարգացումներում։

Եթե Զանգեզուրը դառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն, ապա դրանով կասկածի տակ կդրվի մեր պետականությունը, այնինչ այսօր Հայաստանը կարող է եւ պարտավոր է ամուր պահել մեր երկրի ողնաշարը՝ Լեռնահայաստանը, ինչը թույլ կտա պահպանել եւ մեծացնել տարածաշրջանում ունեցած մեր կշիռը»:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 23605անգամ
Վերջին լուրեր