30 / Օգոստոս / 2021 : 18-23

Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ

ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության համար պայքար է, և` գոյատևման:

Գլխավոր Ոստիկանի նահանջի պայմաններում մեծանում է ռազմական բախման հնարավորությունը, մոտավորապես այն, ինչը եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ գլխավոր գերտերության բացակայության պայմաններում լիդերության պայքարը գնում էր տարբեր գերտերությունների միջև, որի ընթացքում մ կողմը պետք է պարտություն կրեր, և` կրեց, որից հետո Պոտսդամի կոնֆերանսի ժաանակ գծվեց նոր խաղի կանոնները:

Առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կարևոր հարցերից էր պատերազմի համար կարևոր հումքի ու զորքերի տեղաշարժերի համար անհրաժեշտ կոմունիկացիաների համար պայքարը:

Հայաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկողության հարցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ռազմական տեսանկյունից: Բնականաբար, պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք: Կարևոր է հասկանալ, թե հիմնական խաղացողները ինչ խնդիրներ են լուծում ու ապագա բախման ժամանակ ինչ ռազմական ստրատեգիա են իրականացնելու, իսկ հիմա դիրքավորումների ժամանակն է:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Դիտվել է 18137անգամ
Վերջին լուրեր