Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2021 : 10-18

Ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, դասական գնահատմամբ դա պատերազմ չի կարելի որակել․ Արտակ Դավթյան

Այսօր ողբում եւ հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներվ, որոնք կատարելով խնդիր նահատակվեցին հանուն հայրենիքի եւ ապրիլյան քառօրյայի, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյայի դասերին, նա նշեց. «Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար եւ այլ ժամկետներում: Նախ, մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, երկրորդ, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»:

Արտակ Դավթյանը ընդգծեց, որ ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, դասական գնահատմամբ դա պատերազմ չի կարելի որակել:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

Դիտվել է 9915անգամ
Վերջին լուրեր