Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2021 : 18-35

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիք

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին Սյունիքի մարզ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 1-3-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Գորիս և Կապան)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Դիտվել է 19393անգամ
Վերջին լուրեր