03 / Ապրիլ / 2021 : 11-55

Պուտինը՝ ամենագեղեցիկ տղամարդ

SuperJob ծառայության անցկացված հարցման համաձայն՝ ռուսաստանցիների կարծիքով երկրի ամենագեղեցիկ տղամարդիկ են Վլադիմիր Պուտինը, Դմիտրի Նագիեւն ու Դանիլա Կոզլովսկին:

Հետազոտության շրջանակում հազարական տղամարդ եւ կին են ընտրել Ռուսաստանի ամենահմայիչ տղամարդուն:

Հարցված տղամարդկանց 18 տոկոսը, իսկ կանանց 17 տոկոսը նշել է Պուտինին, կանանց 3, տղամարդկանց՝ 1 տոկոսը՝ Նագիեւին, եւ հարցված կանանց ու տղամարդկանց եւս երկուական տոկոսը նշել է Կոսլովսկիին:

Սակայն «Ո՞վ է Ռուսաստանի ամենահմայիչ տղամարդը» հարցին պատասխանների մեծ մասը եղել է «Ես եմ». հարցված տղամարդկանց 19 տոկոսը դա է հայտարարել:

«Ռուսաստանում չկան հմայիչ տղամարդիկ» տարբերակը նշել է հարցված տղամարդկանց 9, իսկ կանանց՝ 19 տոկոսը:

Տղամարդկանց 27, իսկ կանանց 24 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Դիտվել է 14728անգամ
Վերջին լուրեր