03 / Ապրիլ / 2021 : 14-14

 ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին (տեսանյութ)

 Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե «Իսկանդերների» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ են հնչում:

Նա նաև նշեց, որ Ռուսաստանի ՊՆ-ի մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունի:

«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և դրանով էլ պետք է կողմնորոշվել»,-ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

Հարցին, թե հայտնի է, որ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ի՞նչ հարց է լինելու օրակարգում, Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, և հուսով է, որ ղեկավարների մամուլի ծառայությունները պատշաճ ժամանակահատվածում կհայտնեն մանրամասների մասին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Դիտվել է 17164անգամ
Վերջին լուրեր