03 / Ապրիլ / 2021 : 14-41

Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են․ Թուրքիան կփորձի սադրանքներ հրահրել Արցախում և ՀՀ սահմանին

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են Լուգանսկում և Դոնեցկում։ Սա երկու երկրների հիբրիդային պատերազմի 5-րդ ճակատն է։

Բոլոր նրանք, ովքեր շարունակում են պնդել, թե ռուսները համագործակցում են թուրքերի հետ, պետք է կարդան թշնամու հետ շփվելու չինական ստրատագեմաները։ Թշնամուն պետք է գրկի մեջ խեղդել, ասում են չինացիները։

Ուկրաինական պատերազմից առաջ արժի, որ հայկական բանակը ավելի շատ կենտրոնանա սահմանային հսկողության վրա։

Չի բացառվում, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կփորձի սադրանքներ հրահրել Արցախում և ՀՀ սահմանին՝ Ուկրաինայում ռուսական դիրքերը թուլացնելու և ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար»։

Դիտվել է 72482անգամ
Վերջին լուրեր