03 / Ապրիլ / 2021 : 17-21

Շուռնուխից ևս 6 կով է անհետացել․ համայնքապետ

 

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել 7 կով: Մառախուղի պատճառով անասուններն անցել են Ադրբեջանի տարածք, սակայն դրանցից մեկը վերադարձել է. Tert.am-ին տեղեկացրեց Շուռնուխի համայնքապետ  Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ մարտի 19-ին ևս 13 կով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, հայ սահմանապահների և ռուս խաղապահների միջնորդությամբ կապ են հաստատել ադրբեջանցիների հետ, խոստացել են գտնել և վերադարձնել,սակայն դեռևս ոչ մեկը չի գտնվել:

 «Այդ երկու ընտանիքներով միասին պահում էին 7 անասուն և մառախուղի պատճառով 6-ը կորել են: Ամեն մի անասուն, մի ընտանիքի նեղությունն ապահովվում է: Իրականում դժվար է, տարվա այս սեզոնին պահուստային անասնակերը վերջացել է, անասունն էլ դուրս է գալիս արոտի, գնում ջուր խմելու, իսկ գետակն ու ձորը էլ մերը չէ»,- նշեց նա:

Դիտվել է 17482անգամ
Վերջին լուրեր