Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2021 : 15-46

«Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է. իններորդ զինվորն է… Նրան սպանել է թուրքը, տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո գերի են վերցրել ու սպանել»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է, սև ժապավեններով պատվեց․․․ Իններորդ զինվորն է․․․
Նրան սպանել է թուրքը։

Տխրահռչակ փաստաթղթի ստորգրումից հետո գերի են վերցրել ու սպանել․․․

Նա քաջաբար կռվել է մինչև վերջ, նա չի նահանջել , նա իր ընկերների հետ պաշտպանել է մայր հողը մինչև վերջ, մինչև այն պահը երբ փաստաթղթի տեսքով իր և ընկերների գլխի տակ փափուկ բարձ չեն դրել ու թուրքն էլ օգտվել է դրանից․․․

Հայոց բանակի զինվորին գերեվարող և սպանող թուրքը երբ էլ լինի պատժվելու է, մենք արյան վրեժ ունենք լուծելու․․․
Հավերժ փառք քեզ, Հակոբ ջան։ Դու տան միակ որդին էիր, բայց դա քեզ հետ չպահեց այն մտքից, որ պետք է կռվել մինչև վերջ, որ նահանջ, առավել ևս փախուստ չկա Հայի համար․․․

Հավերժ փառք Հայոց բանակի

ՀԵՐՈՍ․․․»։

Դիտվել է 95565անգամ
Վերջին լուրեր