19 / Ապրիլ / 2020 : 21-51

 

Խոսնակը բավական էր ասեր, որ իրա կիքսն ա, ներողություն խնդրեր ու թեման փակվեր

 

Իշխանությունը կրիտիկական իրավիճակում երեք տիպի արձագանք ա տալիս ըստ հերթականության՝ ծաղր, մուննաթ/վիրավորանք/ագրեսսիա, պատասխանատվության տակից պլստալու փորձ։ Հ1-ի շուրջ սկանդալի օրինակով դա լավ էրևում ա կակ ռազ։

Հ1-ի աշխատողը զգուշացնում ա վարչապետի խոսնակին, որ ռեք ա գնում, խոսնակը դա չի ընկալում ու չի զգուշացնում, արդյունքում ողջ քարոզչական ներուժը միտվում ա «Հ1-ը դավաճաններից մաքրելու» կոչերին։

Այնինչ, խոսնակը բավական էր ասեր, որ իրա կիքսն ա, ներողություն խնդրեր ու թեման փակվեր։ Վերջ ի վերջո, վարչապետի ծծովի կոնֆետ ուտելը որ սաղս տեսանք, աշխարհը փուլ չեկավ, դրանից բեթար բաներ էլ ենք տեսել։

Բայց չէ, բուլլինգի ա ենթարկվում տեխնիկական աշխատողը, որը իրա աշխատանքն էր անում։ Կարող ա դաժե աշխատանքից դուրս գա դրա համար։ Կարող ա հետո դաժե հետ բերեն։ Էն մաքսատան դրոշի պատմության պես։ Բայց երկու տարում թվով երրորդ խոսնակը տենց էլ չի վերցնի իր վրա պատասխանատվությունը, թայֆեն էլ մեջքին կկանգնի դա խազ։

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 4373անգամ
Վերջին լուրեր