Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2021 : 10-17

Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել. Նաիրա Զոհրաբյան

Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամվոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարուկանում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։ Իհարկե, օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը եւ բանկն ինքը պիտի դա որիշի, սակայն հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն։

 

Բանկերը արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված եւ անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ՝ վարկառուների թիվը ահռելի մեծ է եւ իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։

Սա կառավարության լուծելիք խնդիրն է եւ «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաները ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, եւ հիմա բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը»։

Դիտվել է 13602անգամ
Վերջին լուրեր