06 / Ապրիլ / 2021 : 11-20

Պուտինը և Քոչարյանը զրուցել են Մոսկվայում

Պուտինը զրույց է ունեցել Քոչարյանի հետ Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում. այս մասին հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմում Wargonzo նախագծի աղբյուրները:

«Մեր տեղեկություններով՝ Պուտինն ու Քոչարյանը հեռակա են զրուցել (հակակորոնավիրուսային միջոցառումների պատճառով): Շուտով պետք է հաջորդեն պաշտոնական հայտարարությունները:

Զրույցը տևել է շուրջ մեկ ժամ, քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն Արցախում և անվտանգության խնդիրներ:

Նախքան Վլադիմիր Պոզների հետ հանդիպումը՝ Քոչարյանը զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ», – հայտնում է Wargonzo–ն։

Դիտվել է 8110անգամ
Վերջին լուրեր