Ադրբեջանցի զինծառայողները Շուշիից մտել են Ստեփանակերտի շրջակայք, պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը
Wargonzo-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս են եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկով հուշարձանի մոտակայքում։
Վերջիններս ցուցանակի վրա գրառումներ են արել ու հեռացել են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9֊ին ստորագրված փաստաթղթում նշված է, որ Լաչինի միջանցքի մայրուղու ամբողջ երկայնքով 2,5 կմ շառավղով որևէ զինվորական, բացի ռուս խաղաղապահներից, իրավունք չունի գտնվելու։
մանրամասներն այստեղ