06 / Ապրիլ / 2021 : 15-21

Կրեմլը հաստատել է․ Վլադիմիր Պուտինը և Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ իսկապես հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք երկար տարիներ է՝ լավ հարաբերություններ ունեն։  Այդ մասին  լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես կարող եմ հաստատել։  Իսկապես, նրանք խոսել են հեռախոսով: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ  հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում», - նշել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել երկրորդ նախագահի՝ օրերս Մոսկվա կատարած այցի ժամանկ:

Դիտվել է 11641անգամ
Վերջին լուրեր