Կյանքից հեռացել է Ֆելիքս Գրիգորյանը

Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնում են․
«Կորոնավիրուսային համավարակիր պատճառով կյանքից հեռացել է անվանի մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։
Նա երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Աշխատել է Գյումրու ծննդատանը։
Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։
Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը եւ աշխատակազմը ցավակցում են Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին»։