Երեւանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներից մեկում գիշերը պացիենտը պատուհանից նետվել է ցած
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։
Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
են նրա դին:
Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: