Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. խոսնակ

Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է:
Երկու
երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող
ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր,
էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի
եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի
9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար
բնույթի խնդիրներին։