07 / Ապրիլ / 2021 : 16-32

Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. խոսնակ

 Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

 Ավելի վաղ նա հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է:

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Դիտվել է 12101անգամ
Վերջին լուրեր