07 / Ապրիլ / 2021 : 17-43

Ռազմագերիների, պատանդների հարցը մինչ օրս լուծված չէ ․ Փաշինյանը՝ Պուտինին

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը մինչ օրս լուծված չէ։ «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևորագույն գործոն է դառնում տարածաշրանում կայունության ու անվտանգության համար։

Այս համատեքստում հուսով եմ Ձեր հետ քննարկել մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անվտանգության համակարգերի կառուցման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը։ Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը ԼՂ հակամարտության կարգավորման ու եռակողմ համաձայնագրի ստորագրման հարցում, սակայն ուզում եմ նշել, որ այս համատեքստում կա մի շատ կարևոր հարց, որը դեռ լուծված չէ. դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցն է:

Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ բոլոր պատանդները, ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները պետք է վերադարձվեն հայրենիք: Բայց, ցավոք, մենք Ադրբեջանում դեռ ունենք պահվող անձինք»,- հայտարարել է Փաշինյանը։

 

Դիտվել է 13676անգամ
Վերջին լուրեր