07 / Ապրիլ / 2021 : 18-09

ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները․ Պուտինը` Փաշինյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել է, որ կորոնավիրուսային  համավարակի հետևանքով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի նվազած ծավալները մոտ ապագայում կվերականգնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատավական գործակալությունը` մանրամասնելով, որ ՌԴ ղեկավարն այս մասին  ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ունենք կայուն ապրանքաշրջանառություն: Միևնույն ժամանակ անցած տարվա ընթացքում տարբեր պատճառներով՝ առաջին հերթին կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով, ապրանքաշրջանառությունը մի փոքր անկում է ապրել: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլև առաջ շարժվել», - ասել է Պուտինը:

Դիտվել է 3757անգամ
Վերջին լուրեր