07 / Ապրիլ / 2021 : 19-29

Գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս ազատված Մարալ Նաջարյանի հետ:

«Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:

 

Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»,- այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Դիտվել է 21968անգամ
Վերջին լուրեր