08 / Ապրիլ / 2021 : 10-25

Վարչապետի որոշմամբ Արթուր Ճաղարյանը կփոխարինի Հայկ Ղալումյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստերագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:

2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության որոշմամբ Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։

Դիտվել է 6379անգամ
Վերջին լուրեր