Պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը կնշանակվի Տավուշի մարզպետ
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվում է այն հարցը, որ առաջիկայում իրենց խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբորը՝ Հայկ Ղալումյանին, նշանակեն Տավուշի մարզպետ:
Նշենք, որ նշանակումը, հնարավոր է, կատարվի վաղը՝ կառավարության նիստի ժամանակ:
ArmLur.am-ը փորձեց զրուցել Վահե Ղալումյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք ճիշտ է, որ իր եղբորը նշանակելու են մարզպետի պաշտոնում: Վերջինս, սակայն, նշեց, թե այս պահին կորոնավիրուսով վարակված է, հիվանդ է և չի կարող մեր հարցերին պատասխանել: