08 / Ապրիլ / 2021 : 13-13

Բժշկական գաղտնիք է. նախարարը՝ վարչապետի պատվաստման մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական գաղտնիք է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քովիդ 19-ի դեմ պատվաստվելու վերաբերյալ հարցը։

«Չպատասխանեմ Ձեր այդ հարցին», - այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ նշելով, թե բժշկական գաղտնիք պարունակող տվյալները պետք է վարչապետից հարցնել։

Դիտվել է 8274անգամ
Վերջին լուրեր