Հայաստանում ովքեր կպատվաստվեն Sputnik-V-ով․ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը:
Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար: Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։
Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար։
Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ: