Չգիտեմ ինչո՞ւ Շուշին չկա. Շուշիի քաղաքապետը հայտարարություն է տարածել

Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Ուշադրություն...
Այսօր տեղեկացա, որ որոշ Համայնքների մասով հերքում է տրվել քրեական գործի մասով, սակայն չգիտեմ ինչու Շուշին չկա, որի համար ես դիմելու եմ համապատասխան ատյաններին։
Պնդում եմ, որ հնչեցված հայտարարությունները զուտ վարկաբեկելու միտումով են արվել և նսեմացնում են մեր կողմից կատարված աշխատանքները, քանի որ դրանք իրականացրել ենք ըստ գործող օրենքի սահմանված կարգով»,-նշել է քաղաքապետը։