09 / Ապրիլ / 2021 : 08-58

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, եւս 2 աճյուն փոխանցել են ադրբեջանցիները

Հայտնաբերվել է ևս 9 աճյուն

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Այս մասին yelaket.am-ը ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Դիտվել է 21945անգամ
Վերջին լուրեր