09 / Ապրիլ / 2021 : 10-32

Արցախի հակամարտության խնդիրը շարունակում է մնալ չլուծված

«Հայաստանը միջազգային իրավունքի մասնագետների ջանքերի շնորհիվ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի շրջանակներում։

Տարբեր առիթներով նշվում է մեր տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կարեւորության մասին։ Սակայն առաջնային հարցերից է, թե այդ համատեքստում որքանով են պաշտպանված Հայաստանի ազգային-պետական շահերը եւ ինչ անվտանգային խնդիրների առջեւ կարող ենք կանգնել։

«Մի պետություն, որը պատերազմական հանցագործություն է կատարում քո նկատմամբ, ագրեսիա է իրականացնում, պատերազմ է սկսում եւ քո քաղաքացիներին սպանում է խոշտանգելով եւ գլխատելով, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, գերիներին եւ պատանդառուներին չի վերադարձնում, չես կարող այդ պետության հետ առեւտրային հարաբերությունների կամ բարեկամության մասին խոսել, առավել եւս, որ դատի ես տվել այդ գործողությունները սկսելու համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ բնականաբար անտրամաբանական կլինի, եթե մեր իսկ սկսած իրավական գործընթացի դեմ որեւէ գործողություն արվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 5500անգամ
Վերջին լուրեր