ՊՆ տարածքից շշեր են նետել անհետ կորած զինծառայողների ծնողների վրա. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
Քիչ առաջ ՊՆ նախարարն իր հետի մարդկանցով պտույտ է տվել ՊՆ-ի տարածքով, սակայն չի մոտեցել նախարարության մոտ գտնվող անհետ կորած զինծառայողների ծնողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց Արսեն Ղուկասյանը:
Ղուկասյանը հայտնեց, որ նախարարի քայլելուց առաջ, ներսից մի քանի տականքներ, ովքեր շատ ավելի վատ բառերի են արժանի, սադրանք են գործադրել, հրմշտոց ու խփոցի է եղել. «Ռեշոտկաներից էս կողմ մեր ծնողների վրա շիշ են շպրտել»:
Ղուկասյանը հավելեց, որ այս պահին ՀՀ ղեկավարությունը արհամարհում են զինվորներին. «Թքած ունեն թե՛ մեր թե՛ մեր երեխաների վրա: Եկեք միացեք մեզ»։
Տեսանյութ։