Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2021 : 13-05

Մուրադովն ինքնաթիռով գնացել էր գերիներ բերելու. պայմանավորվածություններ խախտվեցին

Գերիների վերադարձի հարցն անմիջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից  հետո, դրանից առաջ գերիների վերադարձի որևէ խնդիր չէր լինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը, ինչով էլ պայմանավորված էր, որ ՌԴ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու Հայաստան։ Ինչ որ խոչընդոտներ են եղել, որի պատճառը ես դեռ չեմ կարող հնչեցնել, ինտուիցիայով հասկանում եմ»,- ասաց նա։

Հարցին, թե խնդիրը լուծելի է, Քոչարյանը պատասխանեց, որ այո։

Ըստ Քոչարյանի՝ հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունը սպասում է, որ Թուրքիան էլ մասնակից լինի խնդրի կարգավորմանը։ Իսկ թե ինչպե՞ս, պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Բարի կամքով»։

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 22010անգամ
Վերջին լուրեր