«Դա կեղծ պրովոկացիա էր, ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»․ Մուրադով

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Մեր թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։
Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Մեր օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։
Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։