09 / Ապրիլ / 2021 : 20-06

Արցախում Ադրբեջանի կողմից  կռված վարձկան ահաբեկիչներին չեն վճարել, նրանք սովի են մատնվել

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին: Նա տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից:

Պարզվում է, որ նա զինյալներին չի վճարել խոստացած գումարները Ղարաբաղում կռվելու համար:

«Մենք ունեցանք մահեր ու վիրավորներ: Աբու Ամշան գողացավ աշխատավարձերը,  սովից մեռնում ենք»,- ասել է վարջկան ահաբեկիչներց մեկը։

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել, որ իսլամիստ գրոհայինները կռվել են Ղարաբաղում»,- եզրափակել է Սնելը:

Դիտվել է 29350անգամ
Վերջին լուրեր