12 / Ապրիլ / 2021 : 11-39
Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում գրանցվում են.Հասրաթյան
Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու
շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց երեխաների համար վերջնականապես ապահովում են անվտանգ ու առանց պատերազմի ապրելու երջանիկ կյանք: Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ, ինչպես դասականը կասեր, նախ՝ խայտառակություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կստանանք նաև պատերազմ...
Չմոռանանք, որ մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից.. Իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում այսօր արդեն արձանագրվում են... Չի բացառվում, որ վաղն էլ դա լինի Սյունիքում կամ Տավուշի սահմանին...
Հ.գ.- Իրականությունը տեսնելու համար պետք է աչքերը բացել, իսկ զուգահեռ դրան, նաև՝ մտածել ու գործել...»։
Դիտվել է
9564անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...