12 / Ապրիլ / 2021 : 15-29

Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում

Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։  Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։

Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։
Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ։
Դիտվել է 6019անգամ
Վերջին լուրեր