Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2021 : 15-48

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալի` ինքնասպան եղած դուստրը ԱԱԾ պաշտոնյայի կին է. ինչն է եղել դեպքի պատճառը

Armlur-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները հարցաքննել են Ժաննա Օգաննիսյանի հարազատներին: Մեզ հայտնի դարձավ՝ գեներալ լեյտենանտի հարազատները իրավապահներին պատմել են, որ մեկ տարի է, ինչ Ժաննան առողջական խնդիրներ ուներ: Ընտանիքի անդամները ամեն ինչ արել են նրա առողջական խնդիրները լուծելու համար, սակայն մեկ տարի առաջ նրա մոտ հայտնաբերված առողջական խնդիրները այդպես էլ չեն լուծվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահները, լսելով ընտանիքի անդամներին եւ իրականացնելով մի շարք քննչական գործողություններ, եկել են այն եզրակացության, որ 40-ամյա կնոջ ընտանիքը բավականին պարկեշտ ընտանիք է, եւ Ժաննան, ըստ էության, առողջական խնդիրների պատճառով է գնացել այդ քայլին:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած կնոջ ամուսինը Ազգային անվտանգության ծառայության՝ «Զվարթնոց»  օդանավակայանի սահմանապահ զորքերի հրամանատարն է:

Նշենք, որ 2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտվել է 37132անգամ
Վերջին լուրեր