Սյունիքի բնակիչը տանից դուրս է եկել և չի վերադարձել. ԱԻՆ

Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ։
ԱԻՆ

