12 / Ապրիլ / 2021 : 20-04

Լավրովը զգուշացնում է Թուրքիային՝ չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները

Թուրքիան և այլ երկրներ չպետք է սնեն Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից Կիևին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վաճառքը, գրում է Կոմերսանտը։ «Ես անմիջապես կասեմ, որ մենք բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց ՝ չսնել այդ ռազմատենչ տրամադրությունները»,- ասել է ռուս նախարարը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ: 

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև մեկնաբանել է Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով ամերիկյան նավերի անցումը։ «ԱՄՆ-ի նավերի անցումը Սև ծով ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Մոսկվան չի հասկանում, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը Ուկրաինայում»,- հավելել է նա։

Դիտվել է 25000անգամ
Վերջին լուրեր