13 / Ապրիլ / 2021 : 15-05
Հայտնի պուրակում էքսկուրսիա կատարողները վերջում վիդիո սրահում իրենց աչքերով են տեսնում, թե ինչպես են հայերին սպանում
«Հայատյացությունն Ադրբեջանում, կամ թրքասիրությունը Հայաստանում․․․
Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է հային սպանելը։ Ստորև ներկայացված նկարները հայտնի պուրակից են, որտեղ Հայը ներկայացված է վախկոտ, փնթի, անգրագետ և միայն գլխից կրակելու ենթակա։ Մանիկներից Հայի նման կերպար կերտելը և սեփական հասարակությանը հրամցնելը եթե ոչ թշնամության քարոզ է, ապա էլ ինչ է։
Երեկվանից Ադրբեջանում շատ ակտիվ ծաղրում, միևնույն ժամանակ ավելի խորացնում են թշնամությունը հայի նկատմամբ։ Հայտնի պուրակում էքսկուրսիա կատարողները վերջում վիդիո սրահում իրենց աչքերով են տեսնում, թե ինչպես են հայերին սպանում։
ՀՀ իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է միջազգային պատասխանատվության կանչել Բաքվի բռնապետին»։
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Դիտվել է 340351անգամ
Վերջին լուրեր