13 / Ապրիլ / 2021 : 15-44

Բաքվի բռնապետի այսօրվա ելույթի այն հատվածները, որոնք չեն թարգմանել և ներկայացրել մեր հանրությանը

Բաքվի բռնապետի այսօրվա ելույթը անհասկանալիորեն խեղաթյուրված, կամ կոնտեկստից կտրված թարգմանաբար ներկայացվել է մեր հանրությանը, դրա համար փորձեմ ներկայացնել այն հատվածները, որոնք չեն թարգմանել և ներկայացրել։
«․․․Բազմաթիվ ֆիգուրների, որոնց 20-րդ դարում համարել են հերոսներ, իրականում ադրբեջանցիների թշնամիներն են, դրանցից են օրինակ Ստեփան Շահումյանը, ով բազմաթիվ ադրբեջանցիների կոտորվելու պատճառ է հանդիսացել»։
«Երբ ես ասում եմ, որ Զանգեզուրը պատմական Ադրբեջանի մաս է, դա ճիշտ եմ ասում։
Զանգեզուրը 1920թ․-ին են տվել Հայաստանին, այն միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Ես երբ ասում եմ, որ Գյոչան, կամ Սևանը, ինչպես նրանք են անվանել, ադրբեջանական է, կրկին ճշմարտություն է։ Բավական է նայեք 20-րդ դարասկզբի քարտեզներին և այնտեղ չեք գտնի Սևան անվանումը, կգտնեք Գյոչա։
Նույնը վերաբերվում է նաև Երևանին։ Նրանք վերացրել են Երևանի պատմական մասը։ Մեր նախնիներն ապրել են այնտեղ, դա փաստ է․․․ Այո, ես ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ, բայց ես չեմ ասել, որ մենք տանկերով ենք վերադառնալու։ Եթե մենք վերադարձնեք Զանգեզուրի միջանցքը, եթե օգտագործենք այդ ճանապարհը, ապա մտածում եմ, որ կգա ժամանակ և մենք կվերադառնանք նաև Երևան»։ Ալիևը մեզ նաև անվանել է հոգեկան խնդիրներ ունեցող հասարակություն։
Ցավում եմ, որ հայկական մեդիադաշտի որոշ խաղացողներ որոշել են ընդամենը մի նախադասություն թարգմանաբար ներկայացնել, որ իբրև թե ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի Բաքուն։ Սակայն այս նախադասությունը ևս շատ մտահոգիչ է, քանի որ ՀՀ ասելով Ալիևը հասկանում է անկլավները Ադրբեջանի կազմում»․․․
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Կարդացեք նաև՝ Ադրբեջանը ամենաբարձր՝ պետական մակարդակով հավակնություններ ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, թիրախում՝ Սյունիքը, Սևանն ու Երևանն են
Դիտվել է 42896անգամ
Վերջին լուրեր