13 / Ապրիլ / 2021 : 18-49

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:
Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:
Դիտվել է 10383անգամ
Վերջին լուրեր