Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2021 : 19-26

Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ և ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար անձինք պատերազմի ժամանակ պարտավոր են առաջնորդվել ստորև նշված իրավակարգավորումներով և իրենց լիազորությունների շրջանակում առավելագույնը անել՝ դրանցում նշված նպատակներին հասնելու համար.
1. ՀՀ օրենքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», հոդված 1-ին՝
«Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում»:
2. ՀՀ օրենքը «Պաշտպանության մասին՝
«Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական-իրավական ձևից` կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:
3. Հրամանատարի որոշումը պաշտպանության մասին:
Ցանկացած մակարդակի հրամանատար սկսած ջոկի հրամանատարից մինչև բանակի հրամանատար, ունենում է ընդունված որոշում հաստատված վերադաս հրամանատարի կողմից պահպանության կամ պաշտպանության իրեն վստահված հատվածում թշնամու կողմից գործողություններ սկսելու դեպքում համապատասխան գործողությունների դիմելու մասին:
Ստորև տեղադրված նկարում պատկերված անձինք պատասխանատու էին 44 օրյա պատերազմի ընթացքում այս իրավակարգավորումների, ինչպես նաև տասնամյակներով մասնագետների կողմից մշակված պաշտպանության պլանի իրագործման համար:
Այժմ հարց. արդյոք սույն անձինք լինելով պատասխանատու՝ վերը նշված կարգավորումներում նշված պահանջները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար քրեաիրավական և «բարոյագիտական» իմաստներով մեղավոր են պատերազմում կրած պարտության, չարդարացված մարդկային, տարածքային և այլ կորուստների համար, թե՝ ոչ:
Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի:Արշավիր Ղարամյան
Դիտվել է 14322անգամ
Վերջին լուրեր